Հասարակություն

132 քաղաքացի մասնակցել է հանրային բաց լսումների

Երևանի քաղաքապետի 08.02.2023թ. հ.344-Ա որոշման հ.հ. 1 և 2 հավելվածների համաձայն` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, Իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվել և միաժամանակ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում բոլորին մատչելի և տեսանելի տեղերում փակցվել են հանրային քննարկումների հրավերները, համաձայն որոնց, Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ ս.թ. փետրվարի 9-ից մինչև 24-ը ներառյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Հանրային քննարկումների հրավերների սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանում փետրվարի 20-ին կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցելու նպատակով ներկայացվել է երկու դիմում, սակայն մասնակցել է մեկ քաղաքացի:

Հանրային բաց լսումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 132 քաղաքացի: Մասնակիցների կողմից բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ:

Երևանի քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում կազմակերպված հանրային բաց լսումների հետևանքով նախագծերում փոփոխություններ չեն իրականացվել:

Հանրային քննարկումների արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 27-ին հրավիրված խորհրդի նիստում: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ տրվել է դրական եզրակացություն՝ նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկման ներկայացնելու համար:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայտնի է՝ ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատից հրաժարվելու դիմումը է ներկայացրել։ Համաձայն՝…

4 minutes ago

Չինաստանը սկսել է թռչող տաքսիների կոմերցիոն շահագործումը

Չինական EHang Holdings և Hafei Hey Airlines ընկերությունները թռչող տաքսիների գործարկման լիցենզիա են ստացել․ հաղորդում…

17 minutes ago

ՆԱՏՕ-ն «կգոյատեւի» Թրամփի նախագահական ժամկետում․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն…

37 minutes ago

Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը X-ի…

1 hour ago

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական ղեկավարները կհանդիպեն

Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները խորհրդակցություն կանցկացնեն, որը նվիրված կլինի…

1 hour ago

Հայաստան է ժամանում Վիետնամի ԱԺ նախագահը

Ապրիլի 1-ին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանն ու նրա կինը կմասնակցեն Միջխորհրդարանական միության…

1 hour ago