Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի դադարեցման մասին օրենքը, հաղորդել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։
Այս օրենքը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային, ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիային, ԵԽ կանոնադրությանը:
«Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցման կապակցությամբ 2022 թվականի մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործողությունը դադարեցված համարել հետևյալ միջազգային պայմանագրերը ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան», – նշված է փաստաթղթում:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…