Լրահոս 24/7

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2022-ի աշխատանքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականին կատարված աշխատանքներն ամփոփող ընդլայնված խորհրդակցություն՝ ողջ անձնակազմի մասնակցությամբ: Նիստը վարել է  Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել Ծառայության ղեկավարի տեղակալները՝  ներկայացնելով իրենց համակարգման ներքո գտնվող  հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից  2022 թվականին իրականացված, նախաձեռնված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, վերլուծությունների և ռիսկերի գնահատման վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, 2022 թվականին  Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է   3 ուսումնասիրություն և 14 մշտադիտարկում (2021 թվականին մշտադիտարկումները 5-ն էին, իսկ ուսումնասիրությունները՝ 3-ը), որի ընթացքում արձանագրվել  են գնման ընթացակարգի, պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքերի, ինչպես նաև ի հայտ են բերվել առաջարկություններին չարձագանքելու դեպքեր եւ այլ բնույթի խախտումներ: Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության 2022 թվականին արձանագրած խախտումները կազմել են մոտ 11 մլրդ ՀՀ դրամ:

Ծառայության ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 13 մշտադիտարկում և 195 վերլուծություն, որի արդյունքում վեր են հանվել Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ռիսկերը, պետական գնումներում հաղթող ճանաչված որոշ տնտեսվարող սուբյեկտների հնարավոր փոխկապակցվածությունը, արձանագրվել են մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողությանն առնչվող մի շարք թերացումներ: Վարչությունը 2022 թվականի ընթացքում արձանագրել է 28,3 մլն  ՀՀ դրամի խախտում:

Ըստ աղբյուրի՝ Ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունը 2022-ին իրականացրել է 4 ուսումնասիրություն և  51 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 5-ն էին,  մշտադիտարկումները՝ 2-ը)։ Վարչությունը 2022 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրել է   15 725 110 220 ՀՀ դրամի և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի խախտումներ, որից  ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 7 998 487 ՀՀ դրամ և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

11 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

13 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

14 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

14 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

14 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

15 hours ago