

Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար մահապատիժ սահմանելու մասին օրենքի նախագծին, գրում է DW-ն: Նախագծին կողմ է քվեարկել 52, դեմ՝ 49 պատգամավոր։ Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել կառավարական օրենսդրական հանձնաժողովում։ Դրանում ասվում է, որ մահապատիժը պետք է կիրառվի ցանկացած անձի նկատմամբ, որը ռասիստական դրդապատճառներով կամ ատելությամբ սպանություն է կատարում բնակչության որոշակի խմբի նկատմամբ՝ Իսրայելին վնաս հասցնելու մտադրությամբ:
Փաստաթուղթը հետագա քննարկման կներկայացվի Իսրայելի անվտանգության կաբինետ, որից հետո այն կվերադարձվի Կնեսետ՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը։
Եվրամիությունը դատապարտել է այս օրինագիծը։ «Մահապատիժը անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ: Այն անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք է, ինչի հետևանքով դատական սխալները կարող են ճակատագրական դառնալ»,- գրել է Իսրայելում ԵՄ պատվիրակությունը:
Հ1 Լուրեր
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…