Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի հետ քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի քաղաքականությունների և կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: Առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը:

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին՝ այս համատեքստում անդրադառնալով, մասնավորապես, շուրջ 30 հազար երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ 2022 թվականի դեկտեմբերին համապատասխան  նամակ է ուղարկվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին։

«Ադբրեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում է երեխաների կրթության իրավունքը․ այս  անթույլատրելի իրավիճակը ձգվում է արդեն բավական երկար ժամանակ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեական գործողությունները կնպաստեն խնդրի կարգավորմանը:

Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման գործընթացում և նշել, որ ծրագրով նախատեսված միջոցառումների պլանն իրականացնելիս ևս ակնկալում են զարգացման գործընկերների աջակցությունը:

«Մեզ համար որպես նպատակներ սահմանվել են ինչպես բովանդակության, այնպես էլ մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

16 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

35 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago