Քաղաքականություն

Մեր խմբակցության ջանքերով լուծվել է Չինարիում ոռոգման ջրի խնդիրը․ Դանիելյան

Մեր խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սիրելի հայրենակիցներ, հանգստյան օրերին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք Տավուշի մարզ։

Եղանք Այգեձոր, Չինարի համայնքներում, զրուցեցինք քաղաքացիների հետ՝ նրանց մտահոգող հարցերի շուրջ։

Բնակիչները վերջին հանդիպումների ժամանակ դիմել էին մեզ՝ հայտնելով, որ համայնքում առկա է ջրամատակարարման խնդիր, ինչի արդյունքում` Չինարիում, ինչպես նաև՝ Այգեձորում, տնամերձ հողակտորներ մնացել են առանց ոռոգման։

Մեր գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը այս հարցով դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Ուրախ եմ տեղեկացնելու, որ մեր խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը։

Խողովակաշարի սկզբնամասում կառուցվում է մարիչ հոր՝ խողովակների անխափան շահագործման համար»։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago