Լրահոս

Հրետանային արկերի արտադրությունը բազմապատկելու ծրագիր է մշակվել

Եվրահանձնաժողովը հրետանային արկերի, մասնավորապես ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 մմ տրամաչափի արկերի արտադրությունը բազմապատկելու պլան է մշակել՝ Ուկրաինա հետագա առաքման եւ դաշինքի երկրների զորքերի պաշարները համալրելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պլանի առաջին հիմնարար մասը կոչ է անում անհապաղ ավելացնել Ուկրաինա զինամթերքի մատակարարումը, հատկապես 155 միլիմետրանոց հրետանային արկերը»,- գրում է հրատարակությունը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը, որը հինգշաբթի օրը կներկայացվի Եվրահանձնաժողովի կողմից։ Հրատարակության տվյալներով՝ այդ նպատակների համար ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շուտով Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի չափով ռազմական աջակցության լրացուցիչ փաթեթ կառաջարկի։

«Երկրորդ մասը նախատեսում է Եվրոպական պաշտպանական գործակալության (EDA) կողմից 155 մմ զինամթերքի համատեղ գնում՝ ԵՄ երկրների պաշարների բացերը լրացնելու եւ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի մատակարարումն ապահովելու համար»,- գրում է Spiegel-ը։

Պլանի երրորդ հիմնարար կետը, ըստ հրապարակման տվյալների, պետք է ապահովի եվրոպական զինամթերքի արտադրության հզորությունների երկարաժամկետ աճ՝ հաշվի առնելով անվտանգության փոփոխված իրավիճակը։ Միաժամանակ Կիեւին զինամթերքի մատակարարման շուրջ իրավիճակն այժմ նույնիսկ ավելի «բարդ» է, քան անցյալ աշնանը, նշում է Spiegel-ը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ, որում, ըստ հրապարակման, դա մի քանի անգամ ընդգծվում է։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

18 seconds ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

8 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

17 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

37 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

60 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago