Այսօր երկար ընդհատումից հետո կայացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը : Այս մասին իր հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Այսօր երկար ընդհատումից հետո կայացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։ Դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, ով հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021 թ-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորն որեւէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։ Իսկ Արմեն Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսեւորման անհրաժեշտության համատեքստում։ Հավելելով, որ նրանց կողմից Արմեն Չարչյանի խոսքն չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու եւ կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։
Հասարակությանը տեղեկացնենք, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռեւս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։
Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…