Կրթություն

Կարևոր է խրախուսել երիտասարդ գիտնականնների մուտքը. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Գիտության ոլորտում մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականների մուտքը խրախուսելն է։

Նախորդ տարի Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված չորս տարբեր մրցույթների արդյունքում ֆինանսավորվել է 86 ծրագիր, որոնցում ներգրավված են 286 անդամ, որից 211-ը՝ երիտասարդ գիտնականներ (73.7%, մինչև 35 տարեկան)։ Ծրագրերից 69-ի (80.2%) ղեկավարները երիտասարդ գիտնականներ են:

Ընդ որում, առաջին անգամ իրականացվել է Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 11 երկրներից 18 գիտնականների ներկայացրած թեմաներ (գիտնականներից 9-ը հայազգի չեն, իսկ ՀՀ-ում հիմնադրվող ստորաբաժանումների ղեկավարներից 9-ը կանայք են)։ Յուրաքանչյուր ծրագրին հատկացվել է մինչև 152.5 միլիոն ՀՀ դրամ։

Առաջին անգամ իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիրը, որի արդյունքում 2022 թվականի հոկտեմբեր ամսից ֆինանսավորման են երաշխավորվել Սփյուռքից Հայաստան տեղափոխված 4 և ՌԴ-ից Հայաստան տեղափոխված 1 գիտնականների գիտական թեմաներ՝յուրաքանչյուրը 175 միլիոն ՀՀ դրամ ծավալով»։

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

13 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

33 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago