Լրահոս

Ներսիսյանը հանձնարարել է գույքագրել ունեցած ապրանքները

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել ԱՀ գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։

Ներկայացնելով նախապես հավաքագրված տվյալները՝ պետական նախարարը խիստ քննադատության է ենթարկել Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։

Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է շտապ ամփոփել անհրաժեշտ տեղեկությունները, գույքագրել ունեցած ապրանքներն ու ներքին նվազագույն պահանջարկը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշել ներկրման ենթակա հումանիտար ապրանքների առաջնահերթությունը։

«Ամենատարբեր գործընթացներում ներառված ու գնահատված չեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների շահերը, նրանց կարծիքն ու տեսակետը լսելի չի դարձվել, այդ պատճառով նրանք հիմա ստիպված են անհատական բարձրացնել իրենց խնդիրները»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարն անընդունելի է համարել, որ առայսօր չեն մեկնարկել գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դրանց հրատապ զարկ տալու համար կան բազմաթիվ կիսատ գործընթացներ։«Այս վիճակի հիմնական պատճառներից մեկը նախարարությունների ու այլ պատասխանատուների միջև պատշաճ փոխգործակցության բացակայությունն է:

Անընդունելի է, որ դրանք բացահայտվում են միայն պետական նախարարի մոտ խորհրդակցության ընթացքում»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն հստակ ժամանակացույցի համաձայն:

Թիվ 1

Recent Posts

Մեդվեդևը սպառնացել է պատերազմով

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ…

13 minutes ago

Զելենսկու հետ այժմ ավելի դժվար է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին ու Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին։ «Ես չեմ…

37 minutes ago

Հայ ժողովրդի հետ սգում ենք. ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան սոցցանցի էջում գրառում է արվել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Օսմանյան կայսրությունում…

46 minutes ago

Ադրբեջանի չինական ընտրությունը ռազմավարակա՞ն է

Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերստին սրվել են: Ըստ տեղեկությունների, Նյու-Դելին երկրից Պակիստանի բոլոր քաղաքացիներին արտաքսելու…

1 hour ago

Բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների և հանուն մեր սերունդների. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի…

1 hour ago

Այսօր Ցեղասպանության 110-րդ տարելիցն է

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց հայ…

1 hour ago