

Տեխասից տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմը դեպի ուղեծիր տեղափոխող տիեզերանավը։ Անձնակազմում վեց կին կա։ Թռիչքը կազմակերպում է Blue Origin-ը, որը պատկանում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։
New Shepard հրթիռով տիեզերք ուղևորվող անձնակազմի թվում են երգչուհի Կետի Փերին, Ջ․ Բեզոսի հարսնացու Լորեն Սանչեսը, ակտիվիստ Ամանդա Նգուենը, օդատիեզերական ինժեներ և ձեռնարկատեր Այշա Բոուն, կինոպրոդյուսեր Կերիեն Ֆլինը, CBS News-ի ռադիոհաղորդավար Գեյլ Քինգը:
«Սա 1963թ․ Վալենտինա Տերեշկովայի թռիչքից ի վեր առաջին ամբողջովին կանացի անձնակազմն է»,- պատմել են Blue Origin-ում:
New Shepard հրթիռը թռել է Տեխասի տիեզերակայանից, սարքն ամբողջովին ինքնավար է և չի պահանջի ձեռքով կառավարում: Թռիչքը կտևի 11 րոպե, անձնակազմը կբարձրանա երկրից ավելի քան 100 կմ բարձրության վրա՝ հատելով տիեզերքի սահմանը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…