Հասարակություն

Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած առևտրականն ազատ է արձակվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և առևտրականի միջև քաշքշուկի գործով, նախօրեին ձերբակալված անձն ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այդ վարույթով դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,– նշեց Գոռ Աբրահամյանը։

Նշենք՝ երեկ՝ մարտի 3-ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Երևանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառողի միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: Պատգամավորը մեզ հետ զրույցում պատմել էր, որ կնոջ հետ առևտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ փողոցի երթևեկելի հատվածի մի մասը առևտրականները փակել և բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առևտրականները և սկսվել է քաշքշոց։ Հովիկ Աղազարյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն:

Քննչական կոմիտեից էլ հաղորդել էին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով):

ՔՊ-ական պատգամավորը տուժող էր ճանաչվել, իսկ առևտրականը՝ ձերբակալվել։

Թիվ 1

Recent Posts

Պուտինի խորհրդականը մեկնում է Վաշինգտոն

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…

6 minutes ago

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Այսօր ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ծագած 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016…

18 minutes ago

Իսրայելական «կատարգեյթն» ադրբեջանական հետք կբացահայտի՞

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Նաթանյահուի խորհրդական Իոնաթան Ուրիխին եւ ռազմական հարցերով մամուլի նախկին քարտուղար…

22 minutes ago

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

15 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

16 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

16 hours ago