Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը այցելել է «Զվարթնոց» թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շաբաթ օրը՝ մարտի 4-ին, աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ։

Նախարարի առաջին կանգառը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։

Նախարարը շրջել է արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել խնդիրներին։

Արգելոցի տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, ընդհանուր տարածքի բարեկարգման, մասնավորապես` ցանկապատի կառուցման և թանգարանային շենքի նորոգման, լուսավորության ցանցի արդիականացման խնդիր։

Հարևան բնակավայրի բնակիչները արգելոց-թանգարանի տարածքը օգտագործում են նաև որպես ճանապարհ, ինչին նպաստում է կիսաքանդ, տեղ-տեղ էլ ընդհանրապես գոյություն չունեցող ցանկապատը։ Շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով պատմամշակութային տարածքն ունի պատշաճ սպասարկման անհրաժեշտություն, ինչը, ըստ թանգարանի տնօրենության, հնարավոր չէ լիարժեք իրականացնել առկա երկու հավաքարարի և մեկ բանվորի միջոցով։

« «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մեր ամենակարևոր պատմամշակութային այցեքարտերից մեկն է և պետք է անպայման բարեկարգ ու ներկայանալի լինի՝ ընդգրկվելով զբոսաշրջային ծրագրերում»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա թանգարանի տնօրենությանը հանձնարարել է ներկայացնել բարեկարգման նախահաշիվ՝ միաժամանակ շեշտելով, որ այս տարվա ծրագրերում թանգարանի շենքային հատվածի տանիքի նորոգումն արդեն ներառված է, սակայն շատ կարևոր է նորոգման աշխատանքների ամբողջական իրականացումը։

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանն էր։ Հայաստանում ամենամեծերից մեկը համարվող թանգարան-հուշահամալիրի շուրջ 31 հա մակերեսը մշտական հոգածության անհրաժեշտություն ունի, որն ապահովում են կառույցի 102 աշխատակիցները։

Արմավիր կատարած մարզային այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել մարզումային պայմաններին և առկա մի շարք խնդիրներին։ Նախարարին զեկուցվել է, որ մասնաճյուղերի հետ միասին շուրջ 228 սաներ հաճախում են մարզադպրոց՝ սկսած 7 տարեկանից։ Այստեղ իրականացվում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի մարզումներ։ Հպարտությամբ ներկայացնելով իրենց սաների մարզական հաջողություները՝ դպրոցի տնօրենն ու մարզիչները շեշտել են, որ սաների թվում, թեև փոքրաթիվ, կան նաև աղջիկներ՝ այդ թվում մեծ նվաճումների ասպարեզում հաջողությունների հասած։ Նախորդ տարի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Անի Հովսեփյանի՝ չեմպիոն դառնալուց հետո, որը նաև ճանաչվեց տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը, ավելացել է դպրոցում բռնցքամարտով զբաղվող աղջիկների թիվը։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

41 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago