Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Պարտություն են կրել Շանթ Սարգսյանը, Արմեն Բարսեղյանը, Վահե Դանիելյանը և հաղթանակի հասել` Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը:
Այժմ Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանն ունեն 2,5-ական միավոր և առաջատարից հետ են կես միավորով:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և ունի 11 տուր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ 100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարին ունի 13 մասնակից:
Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը՝ համաձայն Համաշխարհային երջանկության զեկույցի, որը…
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների…
Իրանի իշխանությունները շուտով կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված…
Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,…
Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…