Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան դեմ են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպի։
«Նրանք (ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան) ցանկանում են հնարավորինս երկար պատերազմ, նրանք չեն մտածում ուկրաինացիների ապագայի մասին, չեն մտածում խաղաղության մասին», – ասել է Էրխանը:
Նա կարծում է, որ Էրդողանն ի վիճակի է կազմակերպել այս հանդիպումը, և այս դեպքում կարևոր է ոչ թե համատեղ լուսանկարը, այլ բանակցություններից հետո կոնկրետ արդյունքների ձեռքբերումը։
Առաջին հերթին, ըստ Էրհանի, կարևոր է հրադադարի հասնելը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ասել էր, որ Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինայում հրադադարին և կարծում է, որ Ռուսաստանը կօգտագործի ռազմական գործողությունների ցանկացած դադար՝ ռեսուրսներ կուտակելու և հետագա հարձակողական գործողություններ իրականացնելու համար։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…