Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է Ռուսաստանի ՊՆ-ին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ռուսաստանի ՊՆ-ին երեկվա միջադեպի վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու ու կեղծ ինֆորմացիա տարածելու համար:

«Մեր նահատակների և վիրավոր զինվորների տարհանումը իրականացվել է մեր զինծառայողների, ոչ թե ռուս խաղաղապահների կողմից»,- դժգոհել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Հավելենք, որ այսօր Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հաստատել է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա:

Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում փոխհրաձգություն է սկսվել։ Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…

30 minutes ago

YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ

YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog…

37 minutes ago

Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital…

40 minutes ago

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման…

46 minutes ago

Պուտինի խորհրդականը մեկնում է Վաշինգտոն

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…

1 hour ago