«Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար»,― նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ «նրանց կողմից մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար»:
Շիֆը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը դեռ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին:
«Այս վերջին բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար», – գրել է Շիֆը Facebook-ի իր էջում՝ շեշտելով, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասկից կարմիր Tesla է գնել։…
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք…
Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը՝ տեսանյութով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։…
Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի…
2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Արճվան, ալբիցիա,…