Լրահոս 24/7

ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած կարգավիճակով սպառնալիք է. Լավրով

Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք է Ռուսաստանի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Սա այն չէ, ինչ պահանջվում է պատերազմի դադարեցման համար, որը Արևմուտքը մղում է մեր դեմ ուկրաինացիների միջոցով՝ նրանց զորքերի անմիջական մասնակցությամբ: Մենք դա գիտենք: Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը առնվազն Թրամփի կողմից ճանաչվի որպես հիմնական պատճառներից մեկը, ապա ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի տակ, ցանկացած կարգավիճակով, ուկրաինական հողում նույն սպառնալիքն է մեզ համար»,- ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան «ոչ մի դեպքում» չի ընդունի ՆԱՏՕ-ի երկրների զորքերն Ուկրաինայի տարածքում:

«Ոչ մի դեպքում։ Ոչ ոք մեզ հետ չի խոսում: Նրանք շարունակում են պնդել, որ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, բայց ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ առանց Ռուսաստանի։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են խաղաղապահների մասին, նա պատասխանել է, որ դեռ վաղ է դա քննարկել, սակայն սովորաբար պահանջվում է բոլոր կողմերի համաձայնությունը: Ինչու պետք է համաձայնություն տանք խաղաղապահ ուժերին կամ ինչ-որ խաղաղապահ խմբի։ Նրանք ուզում են, որ նման ուժը կազմված լինի այն երկրներից, որոնք մեզ թշնամի են հայտարարել»,- ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…

6 minutes ago

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

32 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

40 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

49 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

1 hour ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

2 hours ago