Կրթություն

Հաստատվել է դպրոցի  վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական և ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և անհրաժեշտ պայմանների ապահովում։

Երկու ղեկավարների լիազորությունների, պարտականությունների ու  պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով, և աշխատանքներն իրականացվում են համագործակցային  մեխանիզմով:

Հաշվի առնելով համակարգողի գործառույթների և պատասխանատվության շրջանակը՝ կարևորվում է նաև վերջինիս նշանակումը մրցութային կարգով՝ հստակ պահանջների առկայության պարագայում:

Նշանակման ընթացակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից սկսած՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հայտարարում է համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու  համար մրցույթ:

Լիազորված մարմինը համակարգողի թափուր պաշտոն առաջանալու օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և իրականացնում է համակարգողի պաշտոնի թափուր տեղի նշանակում:

Լիազորված մարմինը հաստատության համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու մասին հայտարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման www.azdarar.am, ԿԳՄՍ նախարարության, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ վերջիններիս կայքերում:

Թափուր տեղը համալրելու համար հայտերն ընդունում է տվյալ լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Մասնակցության հայտերի բացակայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր  հայտարարություն:

Համապատասխան ստորաբաժանումը հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդի փաստաթղթերը ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին:

Վերջինս հավակնորդների փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք, որոնց հիման վրա հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:

Մասնակիցներից որևէ մեկի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում թափուր տեղի համալրման  համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

14 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

33 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago