

Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ «հայկական անօրինական զինված խմբավորումները զինաթափելու և չեզոքացնելու» ուղղությամբ, եթե Հայաստանը դրանք դուրս չբերի «ադրբեջանական տարածքներից»: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Ցավով նշում ենք, որ մարտի 6-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը աղավաղել է փաստերը և իր տեղեկանքում տարածել ոչ ճշգրիտ տեղեկություն երեկ (մարտի 5-ին-խմբ.) Խանքենդի-Խալֆալի-Թուրսու գրունտային ճանապարհի վրա տեղի ունեցած զինված միջադեպի մասին։
Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական նշանակության բեռների տեղափոխումն Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի տեղափոխումը և հերթափոխը պետք է անհապաղ մեկընդմիշտ դադարեցվեն, իսկ հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայկական անօրինական զինված խմբավորումների զինաթափման և չեզոքացման ուղղությամբ` դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նաև նշում է, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարությանՀայաստանը շարունակում է սպառազինության մատակարարումն Արցախին, ինչպես նաև անձնակազմի հերթափոխը: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի «նման անթույլատրելի դեպքերն անհապաղ կանխելու համար ռուս խաղաղապահ զորամիավորումը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…