Քաղաքականություն

ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է․ Կլաար

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին տեղեկացրել ենք Հայաստանում առաքելության մասին։ Մենք Ադրբեջանի իշխանությունների հետ անկեղծ ենք եղել։ Մենք համաձայնության չենք եկել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց մենք լիովին թափանցիկ ենք եղել այն հարցում, թե ինչ ենք անում, որն է այս առաքելության գործունեությունը: Առաքելության նպատակն է թե հայ-ադրբեջանական սահմանին եւ միջազգային սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի հետ կապված հայկական համայնքներում վստահության ձեւավորումը եւ թե խաղաղ գործընթացի խթանումը, որը շատ կարեւոր տարր է։

Քանի որ, մեր կարծիքով, առաքելության նպատակը խաղաղ գործընթացին աջակցելն է, եւ իհարկե, այն չի համարվում այլընտրանք, փոխարինում։ Մեր կարծիքով՝ այն պետք է խաղաղ գործընթացի կատալիզատորի դեր ունենա, ինչպես նաեւ պետք է օգնի հայկական կողմին, որն իրեն  մի փոքր անվստահ է զգում, ավելի ակտիվորեն ներգրավվել խաղաղ գործընթացին եւ լավ արդյունքների հասնել։ Ահա թե որն է մեր նպատակն այս առաքելության հետ կապված», – ասել է Կլաարը։

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

11 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

12 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

12 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

13 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

13 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

15 hours ago