Սպորտ

3 հայ շախմատիստներ առաջատարներից հետ են մնում 1 միավորով. ԵԱ

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել սլովակ Ջերգուս Պեչակի հետ:

Գաբրիելը վաստակել է 4,5 միավոր և մեկ միավոր է զիջում երկու առաջատարներին:4,5-ական միավոր ունեն նաև Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը:

Շանթը սևերով հաղթել էր անգլիացի Դանիել Հովարդ Ֆերնանդեսին, իսկ Մանուելը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի հետ:

Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 4-ական միավոր: Ղարիբյանը հաղթել է ռումինացի Լուսիան-Իոան Ֆիլիպին, մյուսները հաշտություն են կնքել մրցակիցների հետ:

Այսօր կկայանա Եվրոպայի առաջնության 7-րդ տուրը: Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:

Թիվ 1

Recent Posts

Տարածաշրջանում ամենաերջանիկը ՀՀ-ն է, ամենադժբախտը՝ Ադրբեջանը. ՄԱԿ-ի զեկույց

Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը՝ համաձայն Համաշխարհային երջանկության զեկույցի, որը…

9 minutes ago

Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների…

23 minutes ago

Իրանից շուտով կարձագանքեն Թրամփի նամակին

Իրանի իշխանությունները շուտով կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված…

41 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,…

58 minutes ago

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

1 hour ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

1 hour ago