Քաղաքականություն

Նման բան հայտարարելն անթույլատրելի է. Հակոբյան

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի Անվտանգության խորհրդում արված այն առաջարկին, որ եթե կլինեն Արցախում մարդիկ, որոնք կցանկանան Ադրբեջանի վերահսկողության տակ ապրել, կարող են իրենց ցանկությունը բարձրաձայնել, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց.

«Երբ Արայիկ Հարությունյանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկության դեպքում գնալ և ինտեգրվել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ չէ։ Արայիկ Հարությունյանի երազանքը չի կատարվի. որևէ մեկը չի գնա Ադրբեջանի հետ ինտեգրման։

Նման բան հայտարարելն անթույլատրելի է։ Երբ նման բան է ասում երկրի նախագահը, նշանակում է՝ կամ նրա գիտելիքները բավարար չեն, կա՛մ նպատակ ունի մարդկանց մոտ ստեղծել տպավորություն, թե մարդիկ կան, որոնք ցանկանում են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Իրականում Արցախում նման մարդիկ չկան, ուստի, եթե Արայիկ Հարությունյանը պատվեր է կատարում, ապա դա միանշանակ Հայաստանի իշխանության կողմից է, որովհետև Հարությունյանը քաղաքականապես հեզություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին.

օրինակ՝ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում Գերմանիայի կանցլերին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելու համար, բայց որևէ բառ չի ասում Փաշինյանին»,- ասաց Հակոբյանը։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

4 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

4 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

7 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

8 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

8 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

9 hours ago