Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր ելույթ ունենալով Բաքվի գլոբալ ֆորումի բացմանը, ղարաբաղցիներին լավ կյանք է խոստացել։
Նա ասել է, որ Ադրբեջանը հանդուրժողական, բազմադավան ու բազմազգ երկիր է, տարբեր կրոնների ներկայացուցիչներն ու էթնիկ խմբերն ապրում են խաղաղ ու արժանապատիվ։ Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ։
«Ուստի համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի ժամանակ։ Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն ունի, իր դինամիկան և իր վերջը։ Բայց կարևոր է, որ երկրների միջև վեճերը լուծվեն միջազգային իրավունքի հիմքի վրա, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն կարող ուժով փոխվել», – ասել է Ալիևը՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ խաղաղության հասնելու խոչընդոտներ չկան։
«Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ, գործնականում ցուցադրում է, որ խաղաղության հասնելու որևէ խոչընդոտներ չկան», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…
«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…