Արցախ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Արցախի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը 2024 թ. ֆինանսական տարում արտասահմանյան գործառնություններին հատկացումների հարցով Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում լսումների ժամանակ կոչ է արել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությանն ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերել:

Շերմանը նշել է, որ հայերը հազարամյակներ շարունակ ապրել են Արցախում, որը Իոսիֆ Ստալինը դարձրել է Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի մաս, ինչի հետևանքը դարձել է տարածաշրջանում սարսափելի հակամարտությունը։

Կոնգրեսականն անդրադարձել է Արցախի շրջափակմանը, նշել. «Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգություն կդրսևորեք և մարդասիրական օգնություն կցուցաբերեք Արցախի ժողովրդին»,- ասել է կոնգրեսականը

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

6 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

6 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

6 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

6 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

7 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

7 hours ago