Արցախ

Արցախից ահազանգում են՝ խանութները դարձյալ դատարկվում են

«Ազատություն». Վերջին շաբաթներին արցախյան խանութներում քիչումիչ մթերք էր երևում, որ, ըստ կառավարության տեղ էր հասնում ռուս խաղաղապահների միջոցով։ Արցախից ահազանգում են՝ խանութները դարձյալ դատարկվում են։

«Ճանապարհը չեն բացել և կրակում են մեզ վրա։ Նորից ես հասկացա, որ մթերքները, որ քիչ-քիչ բերել են Արցախ, էրկու օր ա, էլի չկա։ Երևի էդ ճանապարհից են թաքուն բերել», – ասում է Ստեփանակերտի բնակիչ Նունե Առաքելյանը՝ ենթադրելով, որ մարտի 5-ի միջադեպից հետո տնտեսավարողների մի մասը չի կարողանում ապրանք բերել Արցախ։

Կիրակի օրը զինված ադրբեջանցիները դուրս եկան Լիսագորի ճանապարհի վրա ու սպանեցին երեք ոստիկանների։ Այդ գրունտային ճամփան շրջափակման այս ամիսների ընթացքում երբեմն օգտագործվում էր խիստ անհրաժեշտության դեպքում։ Հիմա արդեն եղած մթերքն էլ նվազագույնը կրկնակի թանկ գներով է վաճառվում։

«Ճիշտ ասած՝ շատ թանկ ա, շատ։ Ահավոր թանկ ա։ Էդ կոնֆետը, որ էրկու հազար դրամ ա էղել մինչև բլոկադան, հինգ հազար, հինգ հազար հին հարյուր։ Էդ երշիկը, որ էրկու հազար ա եղել, չորս հազար», – փոխանցեց Առաքելյանը՝ հավելելով, թե առևտրականները թանկացումները բացատրում են իրենց հավելյալ վճարումներով. – «Բայց ո՞ւմ են վճարում, ռո՞ւսին, թուրքի՞ն… չգիտենք»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago