Քաղաքականություն

Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն կատարեն պայմանավորվածություները. Զախարովա

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում մանրամասն տեղեկատվություն է ներկայացված մարտի 5-ի միջադեպի վերաբերյալ՝ հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունը տարածաշրջանում, իսկ ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը տեղի ունեցածի քաղաքական գնահատականն է տվել:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության ոչ հասցեական գնահատականը մարտի 5-ին Արցախում ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ՝ ի տարբերություն ՌԴ պաշտպանական գերատեսչության:

Զախարովայի խոսքով՝ հայտարարության առանցքային հատվածը կոչն է կողմերին՝ ցուցաբերելու զսպվածություն, քայլեր ձեռնարկելու լարվածության թուլացման ուղղությամբ և վերադառնալու բանակցություններին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում:

«Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է: Այն չի նպաստում խաղաղության օրակարգի առաջմղմանը: Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն կատարեն եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքի օգտագործման մասով: Կարծում ենք՝ այդ լարվածության թուլացմանը նպաստեց պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Արցախի նկատմամբ Բաքվի նոր սպառնալիքները:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

37 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago