Լրահոս

Մարդու անվտանգությունը չպետք է լինի երկրորդ պլանում․ Հարությունյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել  Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները:

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ստացված եզրակացությունների մասին:

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ ընդգծվել է միջազգային ընդունված նորմերը, լուծման հնարավոր տարբերակներն ու այլընտրանքային եղանակներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Տիգրան Խաչատրյանի խոսքով, ոլորտում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չանտեսվեն մարդկային կյանքին սպառնացող վտանգները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար լինեն հասկանալի և կիրառելի: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին կարևորել է բոլոր բնագավառներում սոցիալական պատասխանատվության հարցը և շեշտել, որ մարդու անվտանգությունը չպետք է լինի երկրորդ պլանում:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

11 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

13 hours ago