Լրահոս

2023-ին մոտ 2 մլն զբոսաշրջիկ կայցելի մեր երկիր. Ապրեսյան

Եթե Հայաստանում որևէ արհավիրք չլինի և տուրիզմի ոլորտը շարունակի զարգանալ, այս տարի հնարավոր կլինի գերազանցել 2019 թվականի ցուցանիշը և ունենալ մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Այս մասին «Սպուտնիկ» կենտրոնում կայացած ասուլիսին նշեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«2026 թվականի 2,5 մլն զբոսաշրջիկ ապահովելը մեծ ջանքեր չի պահանջում։ Առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարելի է հանգիստ հասնել այդ ցուցանիշին։ Այլ բան է, որ մենք պետք է մտածենք, թե որքան զբոսաշրջիկներ են մեզ անհրաժեշտ կայուն զբոսաշրջություն ապահովելու համար»,-ասաց Ապրեսյանը։

Ապրեսյանն ընդգծեց՝ Հայաստանը պետք է ունենա իր դիրքը համաշխարհային շուկայում: Նրա համոզմամբ՝ զբոսաշրջիկների այդ ողջամիտ թվին հասնելու համար պետք է հստակ քաղաքականություն մշակել:

«Ավարայր» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Արկադի Սահակյանը  նշեց, որ առաջիկայում դեպի Հայաստան տուրիստական փաթեթների գները կարող են թանկանալ։

«Խնդիրներից մեկը դրամի ամրապնդումն է այլ տարադրամների նկատմամբ, ինչը 2022 թվականին բացասական ազդեցություն է ունեցել տուրիստական ընկերությունների եկամուտների վրա։ Եթե առաջ 3-4 աստղանի հյուրանոցում հանգիստը Հայաստանում կարժենար օրական միջինը 120-130 դոլար, ապա այդ արժեքն այժմ հասել է միչև 200 դոլարի։ Մենք 2021 թվականի հունիս–հուլիս ամիսներից սկսած արդեն իսկ վաճառել էինք 2022 թվականի հանգստի փաթեթները։ Այդ ժամանակ 1 դոլարը համարժեք էր մոտ 500 դրամի։ Իսկ 2022 թվականի մայիսից, երբ հիմնական տուրիստական հոսքը սկսվել էր դեպի Հայաստան, դոլարի փոխարժեքը իջել էր մինչև 400 դրամ։ Այս պարագայում ոչ մի տուրիստական գործակալություն չէր կարող իրեն թույլ տալ արդեն իսկ հրապարակված փաթեթների գները փոփոխել»,-ասաց Սահակյանը: 

Բանախոսները շեշտեցին, որ զբոսաշրջային ընկերությունները, հաշվի առնելով իրենց և երկրի վարկանիշը, չեն մերժել 2022 թվականի զբոսաշրջիկների այցելությունները և վնաս կրելով՝ ընդունել են նրանց։

Այս տարի նախատեսվում է, որ զբոսաշրջային փաթեթների գները կթանկանան  մինչև 50 տոկոս, որն էլ իր դժվարությունները կառաջացնի։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago