Լրահոս

Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում

Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ) պատգամավորները ուրբաթ օրը միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին Չինաստանի նախագահի պաշտոնում երրորդ հնգամյա ժամկետով։

Ուրբաթ առավոտյան լիագումար նիստում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի են ունեցել պետության ղեկավարի ընտրություններ։ Դրան մասնակցել է 2952 պատգամավոր։

Սի Ցզինպինը դարձավ Չինաստանի առաջին նախագահը, ով ընտրվեց երրորդ ժամկետով։

Բացի դրանից, Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի (ԿՄՀ) ղեկավարի պաշտոնում, որն ապահովում է երկրի բոլոր զինված ուժերի ղեկավարությունն ու միասնական հրամանատարությունը։

Սի Ցզինպինը առաջին անգամ Չինաստանի նախագահ է դարձել 2013 թվականի մարտին, իսկ 2018 թվականի մարտին նա վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետով։
ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը հաստատվել է 1954 թվականին երկրի սահմանադրության ընդունմամբ, առաջինն այդ պաշտոնը ստանձնել է Մաո Ցզեդունը։ Պաշտոնը վերացվել է 1975 թվականին, այնուհետև 7 տարի անց վերականգնվել: Նախկինում սահմանադրությունը սահմանափակել էր նույն անձի՝ որպես ՉԺՀ նախագահի պաշտոնավարումը երկու հնգամյա ժամկետով, սակայն 2018 թվականի մարտին սահմանադրության փոփոխություններից հետո համապատասխան սահմանափակումները հանվեցին։

Սի Ցզինպինը այս տարի կդառնա 70 տարեկան, և չկա հստակ կանխատեսում, թե որքան ժամանակ է նա նախատեսում մնալ իշխանության ղեկին: Որոշ վերլուծաբաններ հակված են կարծելու, որ ներկայիս առաջնորդը ձգտում է պահպանել իր պաշտոնը առնվազն մինչև 2035 թվականը, այս ընթացքում նախատեսվում է «սոցիալիստական ​​արդիականացման և չինական ազգի վերածննդի» առաջին փուլը, որի ընթացքում հիմք կստեղծվի զարգացման համար՝ ստեղծել միջին եկամուտ ունեցող հասարակություն, արդիականացնել բանակը, իրականացնել սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեփոխումներ։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

36 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

46 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

1 hour ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

2 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago