

«Հայաքվե» նախաձեռնությունն ընտրություններին կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ։ Այս մասին այսօր հայտարարեցին նախաձեռնության անդամները։
«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ մենք մեր ուժերը կհամադրենք գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ։ Միասնական ճակատով պետք է հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշաիցում, կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին, կարողանանք իրական իշխանափոխություն իրականացնել»,-ասաց նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Թե որ ուժերի հետ կգնան ընտրությունների, Չալաբյանն այսօր փակագծեր չբացեց, ասաց դա կանի ավելի ուշ, երբ լինեն ներկա լինեն բոլոր ուժերը, հակառակ դեպքում թույլ կտա բանակցային էթիկայի խախտում։ Նա լրագրողներին հորդորեց զինվել համբերությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին կայացել է «Հայաքվե» միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվել են կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաևպաշտոնական որոշում է կայացվել մասնակցելու 2026 թ. խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը «ՀայաՔվեի» թիմն ազդարարեցքաղաքական հայտի մեկնարկը, ներկայացրեց նախընտրական ծրագրի հիմնադրույթները և ընտրություններին մասնակցության նախընտրելի ձևաչափը:
«Հայաքվե»-ն ընտրվելու դեպքում խոստանում է դպրոցը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել պաշտպանական ծախսերը, զինվորական ծառայությունը դարձնել գրավիչ ու պատվաբեր, վերացնել հասարակության մեջ առկա բաժանարար գծերը։
Ավետիք Չալաբյանը նշեց, որ այս բարդ տարածաշրջանում մեր պետության գոյությունը պահպանելու համար պետք է բազմապատկենք մեր ուժերը, պետությունը պաշտպանենք մեր իրական ուժով։
«Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությանն արտաքին վտանգի դեմ պայքարում, կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանարար գծերը, որ ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետևողականորեն կուժեղացնենք մեր բանակը»,-ասաց նա։
Նախաձեռնությունը նշում է, որ կրթության ու գիտության զարգացման համար մշակած ծրագիր ունեն, այն ունի հայկական հասցե։ Նախաձեռնության անդամ Մենու Սողոմոնյանը ասաց՝ ժամանակակից աշխարհում անվտանգությունը սկսում է ոչ թե խրամատից, այլ դասասենյակից ու լաբորատորիայից։
«Սահմանամերձ գյուղերի դպրոցների լույսերը չենք թողնելու, որ մարեն, սահմանամերձ գյուղերում դպրոցներ չեն փակվելու։ Մենք հանրակրթությունը կդարձնենք 11-ամյա, աշակերտներին ու նրանց ընտանիքներին կազատենք կրկնուսույցների գերությունից։ 12-ամյա կրթությունն իրեն չի արդարացրել»,-հայտարարեց նախաձեռնության անդամը։
Անվտանգության ոլորտի ծրագրերի մասին խոսելիս Ավետիք Քերոբյանն ասաց. «Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել ոչ վերականգնելի կորուստներ։ Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն ու հրաժարվեն այդ մտքից։ Մենք պետք է լինենք այն ոզնին, որն ունի սուր ու երկար փշեր, և որի հետ պետք է միայն խաղաղություն ուզենալ»։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասաց՝ 36 հազար դրամը, որ տալիս են թոշակառուին, պարզապես սովամահ չլինելու համար է։
«Մենք իրականացնում ենք արշավ թոշակառուների հետ կապված, հայտարարում ենք, որ իշխանության մաս կազմելու հենց հաջորդ օրը սկսկելու ենք աշխատանք, որ հաջորդ երկու տարում թոշակը բարձրանա 50 տոկոսով, ամեն տարի տեղի է ունենալու թոշակի ինդեքսավորում»,-ասաց Կամենդատյանը։
Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։…
Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ…
Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…
Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…