

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել եւ մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրել է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը:
ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում:
«Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է դեպի բռնությունը, ինչը մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, եւ դա մի երկարատեւ հակամարտություն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար անել ամենը, ինչ կարող է, դրա լուծմանն աջակցելու համար», – շարունակել է Պետդեպարտամենտի խոսնակը:
«ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի աշխատանքը այդ երկրների հետ, եռակողմ աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության եւ դիվանագիտության նրանց ջանքերին, նաեւ բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտությու վարել եւ հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», – ընդգծել է Նեդ Փրայսը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…