Քաղաքականություն

Հայն ունի մեծ պահանջ՝ գաղափարների շուրջ ունենալ քննարկումներ․ Վարդանյան

«Արցախի շրջափակումը կարևոր մի բան ցույց տվեց՝  սուտ է, որ հայը  միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը։ Հայն ունի մեծ պահանջ՝ գաղափարների շուրջ ունենալ քննարկումներ»,- Երևանում ընթացող առաջին համահայկական քաղաքացիական համաժողովին ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներից  Ռուբեն Վարդանյանը, ով միացել է համաժողովին առցանց եղանակով։

Նա նշեց, որ հայը պետք է հավատա, իսկ  հավատալու համար պետք է իմանա, որ ինքը կարևոր է որպես անձ, հավատա ինքն իրեն, արդարությանը, առաջնորդներին, ղեկավարներին, հավատա ապագային։

Ռ.Վարդանյանն ընդգծեց, որ գաղափարը շատ կարևոր է, առանց գաղափար ոչ մի բան չի ստացվի, առանց գաղափարների  շուրջ միավորվելու, գաղափարն իսկապես դարձնելու էական խորքային արմատ, ոչ մի բան չի ստացվելու։

«Այսօր ունենք լուրջ մարտահրավերներ. եթե արագ չկարողանանք մեր մեջ գտնել ուժ ու  հասկանանք՝ առանց գաղափարի, արժեքների, առանց  առաջնորդների, որոք իսկապես իրականացնում են ոչ թե ղեկավարման դերը, այլ դառնալ առաջնորդ, որոնք իրենց հետևից տանում են ազգը, ոչ մի բան չի փոխվելու»,- ասաց նա։

Ռ. Վարդանյանի խոսքով, կարևոր է հետ գալ՝ հարգանքը դեպի գիտելիք, աշխատանք, ավանդույթներ և ազգային արժեքներ, քանի որ առանց դրանց որևէ բան չի ստացվի։

«Եթե մենք չհասկանանք, որ գաղափարն է հայ ազգին թույլ տվել հազարավոր տարիներ ոչ միայն ապրել ու աշխատել, նաև ստեղծագործել, մենք որևէ բանի չենք կարող հասնել։

Միակ ճաապարհը, որ կարող ենք անցել՝ միավորվել գաղափարի շուրջ, հասկանալ, որ ունենք պատասխանատվություն մեր զոհված զինվորների առաջ, մեր անցյալ սերունդի առաջ, մեր երեխաների ապագայի համար, որ մենք իրենց պետք է փոխանցնենք ոչ միայն տներ, մեքենաներ, այլ արժանապատիվ հայկական, ազգային արժեքներով լի կյանք, որն իրենք կապրեն երջանիկ, անկախ, վստահ իրենց նպատակին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

13 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

33 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago