Հասարակություն

ԱՄՆ դեսպանի այցը շատ կարևոր է, նախ, որ ինքն անձամբ տեսնի, որ Լաչինի միջանցքն իրապես փակ է․ Սյունիքի մարզպետ

Այսօր՝ մարտի 10-ին ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս է փակ է։Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ 

Թիվ 1-ը զրուցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

Պարոն Ղուկասյան, ի՞նչ նշանակություն ունեցավ ԱՄՆ դեսպանի այցը։

-ԱՄՆ դեսպանի այցը Լաչինի միջանցքի փակ հատված շատ կարևոր է, նախ, որ տիկին դեսպանը ինքը անձամբ տեսնի, որ Լաչինի միջանցքը իրապես փակ է։ Որովհետև գիտենք, որ տեղեկատվությունը միջազգային հանրությանը տարբեր կերպ է հասցվում  և տիկին դեսպանը անձամբ եկավ, գնաց միջանցքի առաջին անցակետը իր աչքով տեսավ, որ ճանապարհը փակ է։ 

Իսկ ընդհանուր առմամբ քննարկել ենք վերջին՝ սեպտեմբերյան դեպքերով պայմանավորված ստեղծված իրավիճակը, ճանապարհի փակման հետևանքով՝ արցախահայերի մասին, ինչպես նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավիճակն ենք քննարկել,  նաև այն ծրագրերի մասին ենք խոսել՝ սոցիալտնտեսական բնույթի, որոնք որ առաջիկայում կիրականացնենք։

-Իսկ, ի՞նչ եք ակնկալում դեսպանի այցից։

-Ամենակարևորը և հիմնական ակնկալիքը բնականաբար ճանապարհի բացումն է։

-Իսկ ըստ Ձեզ դեսպանի այցը կարո՞ղ է ազդեցություն ունենալ և ճանապարհը բացվի, քանի որ, ինչպես տեսնում ենք, անգամ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումն ազդեցություն չունեցավ և Լաչինի միջանցքը շարունակում է փակված մնալ։     

-Դա դեռ կտեսնենք։ Ինձ համար հիմա դժվար է ասել դեսպանի այցի հետևանքով կբացվի՞ ճանապարհը թե՞ ոչ, բայց շատ կարևոր է, որ իրենք տեսնեն համոզվեն ինչպիսինն է իրավիճակը և նախաձեռնեն որևէ քայլ, որը կտանի միջանցքի բացմանը։

Մերի Մանուկյան

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

2 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

4 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

4 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

4 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

5 hours ago