Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, այս մասին այսօր՝ մարտի10-ին մի շարք լրատվամիջոցների հաստատել էր Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Թիվ 1-ը թեմայի առնչությամբ զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։
-Պարոն Խուրշուդյան, ինչպե՞ս կգնահատեք այս քայլը։
-Դրական կարծիք ունեմ իհարկե։ Ցանկացած նման ինտեգրումին, կապված ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ դեմ եմ։ Իսկ այս ինտեգրումից ազատվելու ցանկացած քայլ, թեկուզ փոքր՝ դրական եմ գնահատում։
-Իսկ այս քայլով ՀՀ-ն ի՞նչ է ուզում ասել։
-Ընդամենը դեմարշ է անում, որովհետև ոչ մի լուրջ բան իրենից չի ներկայացնում այդ պաշտոնը։ Աղմուկը ավելի շատ է, քան իրական իրադարձությունը։
-Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է թողնել այս քայլը։
-Առանձնապես ոչ մի հետևանք էլ չի թողնելու, դա նույնը կլիներ, եթե ենթադրենք Նիկոլ Փաշինյանը խոսեր Պուտինի հետ, ինչ-որ բանից դժգոհեր, բայց փափուկ տոնով ու փորձեր ինչ-որ մեսիջներով դժգոհել ՀԱՊԿ գործողություններից։
-Այսինքն այս քայլը որակել որպես փոքր քայլերով ՀԱՊԿ-ից դուրս գալ, իրատեսական չէ։՞
-Իհարկե՛, ոչ։ Լուրջ քայլ է ՀԱՊԿ զորավարժություններ թույլ չտալը, թուլ չտալ ՀԱՊԿ դիտորներ գան։ Իսկ այնտեղ տեղակալի պաշտոնում մեկ ավել, մեկ պակաս, վաղն էլ կարող է մի ինչ-որ օգնականի հաստիքից հրաժարվեն, դա շատ միկրոքայլեր են, որոնք որ ավելի շատ վերաբերմունք ցույց տալու ձև է, քան բովանդակություն։
Մերի Մանուկյան
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…