Սպորտ

Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Էստոնիայի Տալլին քաղաքում մարտի 5-15-ը ընթանում է գնդակակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Օդամղիչ ատրճանակ ձևում ԷլմիրաԿարապետյանը 10 մ, 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակիցների շարքում 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչ են անցնում որակավորման փուլի 8 լավագույն մարզիկները:  Կիսաեզրափակչում խոցելով 250.0 միավոր, Կարապետայնը պահպանել է իր դիրքերը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի կազմում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցում են`  Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Զավեն Իգիթյանը(ատրճանակ), իսկ երիտասարդների պայքարում մեդալների համար կմրցեն` Գագիկ Նիկողոսյանը,Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը, Գրիգոր Պողոսյանը(ատրճանակ): Մարզիչներն են Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը: 

Թիվ 1

Recent Posts

Տարածաշրջանում ամենաերջանիկը ՀՀ-ն է, ամենադժբախտը՝ Ադրբեջանը. ՄԱԿ-ի զեկույց

Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը՝ համաձայն Համաշխարհային երջանկության զեկույցի, որը…

14 minutes ago

Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների…

28 minutes ago

Իրանից շուտով կարձագանքեն Թրամփի նամակին

Իրանի իշխանությունները շուտով կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված…

46 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,…

1 hour ago

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

1 hour ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

2 hours ago