Երեւանում մարտի 10-ին կայացել է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը, որը հայտարարությամբ Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակումը։
Ինչպես տեղեկացրին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունից, հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Պլատֆորմի համանախագահողներ Լուսինե Հակոբյանը եւ Իոնուտ Սիբիանը։
«ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչությանպետ Արա Մարգարյանը, Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության համակարգման բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի բաժնի ղեկավար Դորոտա Դլաուչի-Սուլիգան։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ «Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերների ազդեցությունը ՀԸԳՀ իրականացման վրա» խորագրով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման արդյունքում Պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ։
«ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ Քաղհասարակության պլատֆորմի ադամները․
-Արձանագրում են, որ ՀԸԳՀ իրականացման հարցում ԵՄ-Հայաստան քաղհասարակության երկկողմ Պլատֆորմի հիմնական գործառույթներն են՝ ոլորտային փորձագիտական խորհրդատվությամբ մասնակցությունը Համաձայնագրի կիրարկման գործընթացին, Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը, ինչպես նաեւ, ՀԸԳՀ շրջանակներում եւ ընդհանրապես՝ ՀՀ-ԵՄ համագործակցությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը։
-Ընդգծում են, որ Պլատֆորմի գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է արդյունավետ հաղորդակցություն քաղհասարակության, Հայաստանի կառավարության եւ Եվրամիության միջեւ, ինչպես նաեւ ջանքերի մեկտեղում՝ Համաձայնագրով ուղենշված նպատակներին հասնելու համար։
-Ընդգծում են, որ գործընթացին մասնակցող քաղհասարակության անդամները ՀԸԳՀ-ն դիտարկում են ոչ միայն որպես երկու գործընկերների միջեւ շրջանակային համաձայնագիր, այլեւ՝ որպես Հայաստանի ժողովրդավարացման եւ զարգացման հզոր խթան։
-Ողջունում են կառավարության՝ ՀԸԳՀ-ով նախատեսված գործունեության պլանավորման, իրականացման եւ մշտադիտարկման գործընթացին քաղհասարակության ներգրավման մտադրությունը, եւ պատրաստակամություն են հայտնում հարթակ հանդիսանալու քաղհասարակության տարբեր կազմակերպությունների համար՝ իրենց գիտելիքներով եւ փորձով նպաստելով գործընթացին։
-Հույս են հայտնում, որ Քաղհասարակության պլաատֆորմի եւ Կառավարության միջեւ ձեւավորված նախնական հաղորդակցությունն աստիճանաբար կհամակարգվի եւ կլրացվի օպերատիվ հաղորդակցության մեխանիզմներով, որոնց միջոցով կփոխանցվեն եւ հաշվի կառնվեն քաղհասարակության խորհրդատվությունը, կարծիքները եւ առաջարկությունները։
-Ակնկալում են, որ հաղորդակցության նման ինստիտուցիոնալ միջոցները կաշխատեն փոխադարձությամբ, եւ որ քաղհասարակությունը կստանա հետազոտություններ, մշտադիտարկում, տեղեկացվածության բարձրացմանն առնչվող այլ գործողություններ իրականացնելու հայտեր։
-Վերոշարադրյալի լույսի ներքո՝ ողջունում են Եվրամիության առաքելության տեղակայումը Հայաստանում, եւ կոչ են անում եվրոպացի գործընկերներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար, պահանջել Միջազգային դատարանի որոշումների կատարումն ու հաստատակամորեն խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ գոյակցության իրավունքից։
Կոչ են անում Ադրբեջանին եւ մյուս կողմերին, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող պարտավորությունների, դադարեցնել Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակումը»:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…