Uncategorized @hy

Հույս ունեմ, որ արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան. Աֆեյան

Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: Մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի տարբեր ազգերի կողմից և արցախցիները կկարողանան իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամին՝ Աֆեյանը նշել է, որ այժմ անորոշ ապագան մեծ ճնշում է առաջացնում արցախահայության առօրյա կյանքում, որովհետև, եթե ապագայի հանդեպ վստահություն չկա, ապա ընտանիքները կարող են մտահոգվել:

Անդրադառնալով համաժողովի կարևորությանը՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրը հույս են հայտնել, որ համաժողովի ընթացքում իրատեսական ապագա ունենալու վերաբերյալ նոր գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմամբ կքայլեն առաջ:

«Սա քաղաքացիական հավաք է: Նախ, այս համաժողովից մենք ցանկանում ենք ստանալ գաղափարներ: Հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսելու ապագայի մասին, գաղափարներ փոխանցելու, որոշելու թե ո՞րն է ամենահաջող և իրատեսական ապագան:

Այս համաժողովի ընթացքում պետք է հասկանանք այս հարցերի շուրջ որն է ժողովրդի կարծիքը և ըստ այդմ՝ քայլենք առաջ»,- շեշտել է համահիմնադիրը:

Նա հույս ունի, որ համաժողովի քննարկումների արդյունքները ընդունելի կլինեն բոլորի համար, այդ թվում՝ նաև Կառավարության:

«Այս համաժողովը տարբերվում է նրանով, որ մասնակիցները բոլորովին տարբեր են նախորդ համաժողովի մասնակիցներից: Նրանք ընտրված են պատահականությամբ և ներկայացնում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը: Իրենք պարզապես հայեր են, որոնք հետաքրքրված են կարևորագույն հարցերի քննարկումներին մասնակցությամբ:

Նաև ձևաչափն է բոլորովին տարբեր. մենք այստեղ չենք նստում ու լսում դասախոսություններ, այլ միասին խոսում ենք, նույնիսկ վիճաբանում ենք, եթե անհրաժեշտ է: Վերջնական քվեարկությամբ որոշվում է, թե որոնք են ամենակարևոր հարցերը, որոնցով պետք է զբաղվենք: Մեր ապագայի կառուցման համար ի՞նչ ծրագրեր կան, որոնց կարող ենք հետևել»,- եզրափակել է Աֆեյանը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago