Հասարակություն

Արեյանը անդրադարձել է մայրաքաղաքում նախատեսված ծրագրերին

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում նախատեսված մեծածավալ ծրագրերին։

Արեյանը տեղեկացրել է, որ ընդունել են ՀԷՑ ներկայացրած տարեկան ծրագիրը։ Ըստ Արեյանի՝ 105 բազմաբնակարան շենքերի մասով 3.4 մլրդ դրամի չափով և 18 կմ երկարության ծավալով կիրականացվեն էլեկտրականության մատակարարման բարելավման աշխատանքներ։

Կամո Արեյանը նաև ներկայացրել է մյուս մատակարարների ներկայացրած ծրագրերը, որոնք ևս ընդունել է քաղաքապետարանը։ Նրա տեղեկացմամբ՝ իրականացվելու է 113 կմ ջրամատակարարման, 11.4 կմ ջրահեռացման ծրագիր. «Մեծ ծավալի աշխատանք է սպասվում ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգում։ Քննարկումներն ավարտել ենք, ըստ այդմ՝ 2023թ. «Վեոլիա ջուր» ընկերության կողմից նախատեսվում է 1720 բաժանորդի համար 9 կմ ջրագծի և 1.1 կմ կոյուղագծի կառուցում Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Արաբկիր շրջաններում։ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից էլ 93 կմ ջրագծի կառուցում է նախատեսված․ ուրբաթ օրը ստացանք վերջնական հայտարարությունը։ 3500 բաժանորդի համար հայտարարված է մրցույթ Հաղթանակ և Սիլիկյան թաղամասերի համար»։ Նա տեղեկացրեց, որ ծրագիրը կմեկնարկի այս տարի, կավարտվի 2024թ․ կեսին։

Արեյանը խոսել է նաև գազամատակարման ոլորտում նախատեսված ծրագրից. «Նախորդ տարի ավարտվեց առաջին գազաբաշխիչ կայանից՝ Առինջից Արաբկիր վարչական շրջանով եկող 6.5 կմ գազատարի մուտքը Երևան։ Մասիսից եկող գազատարի վերակառուցման աշխատանքների շինթույլտվությունը տրված է, հաջորդը Նուբարաշեն գազաբաշխիչ կայանից նոր գազատար համակարգի կառուցումն է»։

Արեյանն ասաց, որ ծավալուն աշխատանքներ են սպասվում, և առաջարկեց, որ վարչական շրջանների ղեկավարները սահմանեն լրջագույն հսկողություն այդ ծրագրերի իրականացման, որակի և շինարարության կանոնների պահպանման նկատմամբ։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ ծրագրերի իրականացման ժամանակ որոշ անհարմարություններ կստեղծվեն, և բնակչությանը խնդրեց համակերպվել դրանց. «Քաղաքային միջավայրում դժվար է մեծ ծրագրեր իրականացնել՝ առանց անհարմարություններ պատճառելու»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago