Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը երեկ հրավիրել էր խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից։
Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը։
Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաև քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների մասին։
Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ներկայացնել կատարման ենթակա աշխատանքների ցանկը՝ համապետական միջոցառում պլանավորելու և պետական կառավարման համակարգում աշխատող անձանց ու քաղաքացիների ուժերի մեկտեղմամբ այդ աշխատանքները կատարելու համար:
Գուրգեն Ներսիսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…