Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ, եւ քննարկել դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ ցուցիչի դինամիկան և հարկային ու մաքսային բարեփոխումների ազդեցությունն այդ ցուցիչի վրա։ Անդրադարձ է կատարվել հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվող քայլերին։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը և դրա համար անհրաժեշտ հարկային հսկողական գործիքակազմի ձևավորման խնդիրները։
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել հարկային հսկողության նպատակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության և ֆիզիկական անձանց մոտ ստուգումների և ուսումնասիրությունների անցկացման հնարավորության ապահովման հարցերի վերաբերյալ։
Կողմերն անդրադարձել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի ներդրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ԱՄՀ կողմից Կոմիտեին մատուցվող տեխնիկական աջակցության ծրագրերին։
Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…