Կրթություն

Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2023 թ. փետրվարի 1-10-ը կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Այս մասին  տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ կրթաթոշակ կտրամադրվի 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալակիրների։

Ոսկեմեդալի արժանացած աշակերտներն են.

Միրաքյան Կամո – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա

Բարսեղյան Արեգ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա

Արծաթե մեդալակիրներ.

Բաղդասարյան Վահան- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա

Մկրտչյան Արեգ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա

Ղազարյան Ալեն – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա

Առաքելյան Մարիա – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա

Պետրոսյան Համլետ – «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Բրոնզե մեդալակիրներն են.

Բադալյան Մերի- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, մաթեմատիկա

Հասրաթյան Արեն – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա

Եղիազարյան Միքայել – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա

Եգորյան Ծովակ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա

Գրիգորյան Վահագն – «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա

Անդրիասյան Հայկ – «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա

Դարբինյան Աղասի – «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա

Գրիգորյան Ալեքս – «Քվանտ» վարժարան, 9-րդ դասարան, մաթեմատիկա

Պետրոսյան Վյաչեսլավ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա

Սարգսյան Տիգրան – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Աբելյան Սամվել – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Գեիկյան Ֆիլյա – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Պարզյան Ռազմիկ- «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Գևորգյան Գագիկ – «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, ինֆորմատիկա

Ենգոյան Դավիթ – Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Նշվում է, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները՝

Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ

առաջինկարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ, ● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ

առաջինկարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

առաջինկարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։

Թիվ 1

Recent Posts

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

6 minutes ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

27 minutes ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

45 minutes ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

59 minutes ago

Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…

1 hour ago

Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում

Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…

2 hours ago