Քաղաքականություն

Արդյունքը մեր երազանքների արդյունքը չէ․ Փաշինյան

«Եթե ունենանք իրավիճակ, որ մնացել է երկու-երեք օր, որ մենք թուղթ ենք ստորագրելու, իրականում դա լավ նորություն է, և ոչ՝ վատ, որովհետև դա նշանակում է, որ բանակցային գործընթացներով ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով ՝ այդ արդյունքը մեր երազանքների արդյունքը չէ, բայց, այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում։

«Կա՞ արդյոք փաստաթուղթ։ Դուք գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել ենք Ադրբեջանին (մի նախագիծ կա իրականում)։ Եվ երկու-երեք օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ։ Ի՞նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով․ կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում։ Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց տեսնում ենք, բայց որքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրել է ադրբեջանական կողմի ստեղծած խնդիրները. «Ադրբեջանը փորձում է խաղաղության, հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանին տարածքային պահանջներ, նկրտումներ ձևակերպել, ինչը, հասկանալիորեն, կարմիր գիծ է մեզ համար։ Հաջորդը՝ տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Այսօր մենք ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում։ Խոսքը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է, որի համաձայն՝ Լաչինի միջանցքը որևէ կերպ փակ չպետք է լիներ, բայց այն փակ է։ Հետևաբար, սա ավելի է ընդգծում ՀՀ զգայունությունն այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որ կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային երաշխիքներ»։

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

12 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

32 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago