«Ասենք` Արցախի ներկայացուցիչները գնացին Բաքու հանդիպման, հետ կգա՞ն, թե՞ չէ» Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց այն հարցին, թե պաշտոնական Երևանն ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի առաջարկին։
Ալիևի աշխատակազմից առաջարկ էր ուղարկվել Արցախ` Բաքվում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Գործադիրի ղեկավարը կարծում է, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն Արցախի կողմից «խոսողը», որպեսզի իրենց ակնկալիքները բավարարելու հնարավորություն ստանան։
«Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ Արցախից խեթ հայացքներ են, կասկածներ` «վայ, էդ ի՜նչ դավադրություններ են»։
Մենք կարծում ենք, որ ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և՛ էդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և՛ իրենց ակնկալիքների բավարարման ու ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան»,– նշեց Փաշինյանը














