

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվի՝ «Արևմտյան Ադրբեջանի փախստականների» վերադարձի մասին թեզին։
Նրա խոսքով, դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ. «Եթե շատ անկեղծ լինենք, ԼՂ հարցով բանակցությունների փակուղի մտնելը հենց այդ պատճառով է եղել, որովհետև ակնհայտ է եղել, որ ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում, և ձեր ասածը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին ու հայտարարություններին: Այսինքն, ըստ էության, Ադրբեջանը ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»։
Նա հիշեցրել է, որ Հադրութից բռնագաղթած ժողովուրդը կառավարության դիմաց ցույցեր է անում. «Մեծ հաշվով այդ մարդիկ ճիշտ են անում, որովհետև, օրինակ, եռակողմ հայտարարության դրույթներից մեկն ասում է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: Մինչև այսօր Հադրութի ժողովրդին ոչ ոք չի առաջարկել վերադառնալ իրենց տները: Դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից: Մենք այդ հարցը բարձրացրել ենք և շարունակելու ենք բարձրացնել: Նույնը Շուշիից տեղահանված հայությունը»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…