Տարածաշրջան

Նեդ Փրայսը անդրադարձավ Հարավային Կովկասի իրավիճակին

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի սահմանի երկայնքով Իրանի ռազմական օդանավի թռիչքի վերաբերյալ «Թուրան» գործակալության հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստությամբ է հետևում լարվածությանը։

«Իրանը երկար ժամանակ վնասակար խաղացող է տարածաշրջանում։ Նրա չարամիտ ակտիվությունը սպառնում է մոտիկ և հեռու հարևաններին։ Մենք անհանգստությամբ ենք հետևում նման տեսակի լարվածությանը», – հայտարարել է Փրայսը և անցնելով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նշել․ – «Մեր մոտեցումը ներդրում կատարելն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ փոխգործակցությունում, որպեսզի Հարավային Կովկասը լինի ավելի կայուն, սակավ հակված հակամարտությունների և լարվածության»։

Երկուշաբթի օրվա ճեպազրույցը Նեդ Փրայսի համար վերջինն էր Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնում։ Նա աշխատեց ավելի քան երկու տարի, նրա առաջին ճեպազրույցը տեղի է ունեցել 2021-ի փետրվարի սկզբին։

Անցած շաբաթավերջին Իրանի ռազմաօդային ուժերի օդանավը թռիչք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Շաբաթ օրը Բաքվում Իրանի դեսպանը կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք էր հայտնվել, ըստ Բաքի ձևակերպման՝ այդ «սադրիչ և ոչ բարեկամական» թռիչքի կապակցությամբ։

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին երեկվա ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ էր

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago