

«Հայաստանում հնարավոր չէ փոխել մարդու կարծիքն ու համոզմունքը ինչ որ անձի կամ երևույթի մասին»,- այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Չի աշխատում ոչ մի փաստարկ, ապացույց, կոնկրետ օրինակ, հիմնավորում. մարդն հավատում է նրան, ինչն իրեն հաճելի է և ինչը համապատասխանում է իր համոզմունքներիմ:
Եթե մարդիկ ցանկանում են հավատալ, որ Արցախը «ծախել էին» դեռ 90-ականների սկզբին ու հետևողականորեն շարունակում էին «ծախել» մինչև 2018թ մայիս, ուրեմն դա է ճիշտը:
Չի ընդունվում որևէ այլ փաստարկ կամ ապացույց, որ դա այդպես չէ, որ Արցախը որևէ մեկը երբեք չի ցանկացել «ծախել»: Իրենք այսպես են ուզում մտածել, այդպես իրենք ճիշտ են, չեն սխալվել, մեղավոր չեն ոչ մի բանի համար:
Կամ եթե մարդիկ ուզում են հավատալ, որ 44-օրյա պատերազմը մենք պարտվել ենք բանակում գործող «5-րդ շարասյան» պատճառով, ապա նրանց ոչ մի դեպքում հակառակը չես համոզի: Չեն լսի, չեն ընդունի, այլապես իրենք սխալ կլինեն ու մեղավոր կլինեն պատմական մասշտաբի ողբերգության ու աղետի համար:
Իսկ նրանք երբեք ու ոչ մի բանում մեղավոր չեն ու չեն կարող լինել:
Մարդիկ հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ. հարմար է էդպես, ինքը ճիշտ է` մնացածը սխալ: Ու բացարձակ կարևոր չէ, թե որտեղ է ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը նրանց ուղղակի չի հետաքրքրում»,-գրել է նա։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…