Հասարակություն

Ես իրավունք չունեմ մեկ օրվա մեջ Գիտական նիստ գումարելու. Ցոլակ Ակոպյան

Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը ժողովից հետո, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ առավոտյան ստացել է նամակը, որտեղ իրեն առաջարկել են պրոռեկտորի պարտականությունները կատարել.

«Նամակի համաձայն ինձ առաջարկում են էս պահին պրոռեկտորի պարականություն կատարեմ։ Ժամը 4-ին Գիտական խորհրդի նիստ հրավիրեմ, որպեսզի ներկայացնեն իրենց կողմից նշանակված նոր ժամանակավիր պաշտոնակատրին։

Բնականաբար, ես իրավունք չունեմ մեկ օրվա մեջ Գիտական նիստ գումարելու, ցավում եմ, նախարարությունը չգիտի դրա մասին։ Ստացանք բոթը, երկու որոշում նաև կից, որ նախընտրել են ժամանակավոր խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին, որը իրավունք չունի ուղղակի. հերիք չի նախարարն է, մի հատ էլ համ Մանկավարժականի խորհրդի նախագահն է, համ էստեղ հոգաբարձուների խորհրդի նախագահ է։ Երկրորդ որոշամաբ Դավիթ Գյուրջինյանին նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար։

Իմ կողմից մինչև այսօր հարգված լեզվաբան է, բայց էսօրվանից հետո, թե ինքը ինչի է էս ամեն ինչի մեջ մտել, ինչի է վարկաբեկում իր անունը, իր նախկինում ապրածը՝ չգիտեմ։ Սա հակասահմանադրական քայլ է, որովհետև սահմանադրության համաձայն բուհերը ինքնավար են, ակադեմիական ազատություն ունեն և նման որոշումներ չի կարելի կատարել, դրսից կապ չունեցող մարդիկ որոշում կայացնեն, ընտրեն ժամանակավոր պաշտոնակատար։ 5 ամիսա մեր համալսարանը ապրում է ապօրինությունների շրջանակներում։

Երեք հոգով կայացնում են բուհի ճակատագիր, ցույց տալով, որ ամեն ինչի վրա իրենք ուղղակի թքած ունեն, իրենք ինչ կուզեն՝ կանեն։ Կբերենք էն մարդուն՝ ում ուզում ենք, կապ չունի՝ կոլեկտիվը ուզումա-չի ուզում։ Մենք էլ ասում ենք, որ սա ապօրինի որոշում է, բնականաբար, բողոքարկելու ենք այս որոշման նկատմամբ, որովհետև իրենք Սահմանադրություն են խախտել սրանով»։ Ակոպյանը նաև ասաց, որ ուզում են իր անունը վարկաբեկել, թե ցանկանում է ռեկտոր դառնալ․

«Ես իրենց պաշտոնապես ասում եմ, որ օրը իրանք կգան պաշտոնապես կանցկացնեն ընտրություն, նորմալ, օրինական ռեկտոր կունենա համալսարանը, ես դիմում կգրեմ, էս համալսարանից առհավետ կգնամ, թող իրենք չմտածեն, թե սա իմ անձի համարա, սա արդարության համար կռիվ է»։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

37 minutes ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

2 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

2 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

3 hours ago

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո լրագրողների…

4 hours ago