Հասարակություն

ՃՏՊ կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ կան մարզերում

2022 թվականի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթը: Նոր նախարարության կառուցվածքի հենքն է Ոստիկանությունը, Փրկարար եւ միգրացիոն ծառայությունը:

Ներքին գործերի նախարարության ձեւավորման կազմակերպչական, ինչպես նաեւ ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաստատված է նախարարության եւ ենթակա մարմինների կանոնադրությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը:

Խոսելով Ոստիկանության կառուցվածքային վերափոխման տեսլականի մասին՝ նախարարը նշել է, որ որպես մասնագիտական կառույց՝ ծառայությունը զարգանալու է 4 ուղղությունով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա եւ Ունիվերսալ ոստիկանություն: «Այս համատեքստում վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները: 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երեւանում եւ մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները»,- ընդգծել է զեկուցողը:

Հիմք ընդունելով այն մոտեցումները, որ պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայություն կազմակերպելու լավագույն մոդել, պետք է ներդրվի ամբողջ հանրապետությունում, հաշվետու ժամանակահատվածում ծառայության ստորաբաժանումները գործարկվել են նաեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում: Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները:

Նախարարը փաստել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը:

Անդրադառնալով համակարգում կին ծառայողների թվի շարունակական ավելացմանը՝ զեկուցողը նշել է, որ աշխատանքներ են տարվում վերջիններիս՝ ծառայության ընդունման չափորոշիչների վերանայման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 134 դեպք: «Այս տարի հայտարարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Ոստիկանությունն ակտիվ կերպով շարունակելու է հակազդել տվյալ հանցատեսակի տարածմանը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳՆ ոստիկանության ոլորտի բարեփոխումների առանձին ուղղությունների վերաբերյալ պլանավորվող քայլերին։

Վահե Ղազարյանը ներկայացրել է նաեւ 2022 թվականին իրականացված այլ աշխատանքներ, պատասխանել պատգամավորների հարցերին:

Ներքին գործերի նախարարը վերահաստատել է Ազգային ժողովի հետ թիրախային ուղղություններով աշխատելու պատրաստակամությունը։

Թիվ 1

Recent Posts

Անիմացիոն ոլորտի լավագույն մասնագետները՝ «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակում

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ…

8 mins ago

Ոստիկանության գվարդիան կկարողանա հատուկ առաջադրանքներ անել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության գվարդիայի ստեղծմանը․ «Առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծումից հետո ամբողջ…

29 mins ago

«Lonely Planet»-ը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային…

30 mins ago

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ»…

1 hour ago

Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ անդամ

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Այս մասին ԱԺ-ում…

1 hour ago

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու…

1 hour ago