Լրահոս

Անիմացիոն ոլորտի լավագույն մասնագետները՝ «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակում

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ ու հետաքրքիր ֆիլմաշար, աշխատարաններ ու վարպետաց դասեր, ցուցադրություններ և շնորհանդեսներ, նոր ու բացառիկ հնարավորություններ հայ անիմատորների և ոլորտի մասնագետների համար. «ՌեԱ» փառատոնը մեկ շաբաթ շարունակ կլինի երևանյան անիմացիոն կինոյի ոլորտի անցուդարձի կիզակետում։

«ՌեԱ» փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը հաջորդիվ հոկտեմբերի 21-ին ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակում տրվեց փառատոնի կարևորագույն բաղադրիչներից MarAni անիմացիոն շուկայի մեկնարկը։ Արտադրական հարթակի շրջանակում տեղի ունեցավ պրոդյուսեր, իսպանական NEXT Lab Generation-ի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիասի հանրային զրույցը՝ «Հեղափոխական տեխնոլոգիաներ անիմացիայի ոլորտում» խորագրով։ «Անիմացիոն ֆիլմերի արտադրություն․ Tchack» թեմայով զրույցով ելույթ ունեցավ նաև Tchak Production-ի գեղարվեստական տնօրեն Լուչիանո Լեպինայը։

MarAni անիմացիոն շուկան նաև ներառում է աշխատարաններ և վարպետաց դասեր՝ միջազգային հյուրերի մասնակցությամբ: Անիմացիոն շուկայի բաղադրիչներից է նաև CoReAct համարտադրության հարթակը։ Այն բացառիկ հնարավորություն է ոլորտի հայ ստեղծագործողների համար`, միջազգային պրոդյուսերներին ներկայացնելու իրենց ծրագրերն ու համարտադրության հնարավորություն ստանալ։ Այս տարի 17 նախագծեր  կներկայացվեն շուրջ 13 արտասահմանյան մասնագետների, պրոդյուսերների, որոնք տարբեր հեղինակավոր ընկերություններից, օրինակ`Եվրիմաժ, Cartoon media, «Անսի» միջազգային կինոփառատոնի անիմացիոն շուկա, France TV և այլն։

MarAni հարթակի շրջանակում ևս 3 օր շարունակ  կինոպրոֆեսիոնալները ոլորտի ստեղծագործողներին ու մասնագետներին մեկ քայլ ավելի մոտ կդարձնեն անիմացիայի ստեղծմանն ու արտադրությունը: Հարթակը կհյուրընկալի միջազգային հյուրերի՝ Ֆրանսիայից, Իսպանիայից և եվրոպական այլ երկրներից, ովքեր կխոսեն անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, կկիսվեն իրենց   մասնագիտական կարևոր գաղտնիքներով ու գիտելիքներով։

MarAni անիմացիոն շուկայի ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով հղումը:

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

5 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

18 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

29 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

53 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago